Անդոնը հրաժարվել է իրականությանը նայել բաց աչքերով
14:52 , 3 հուլիս, 2023
Մեկնաբանելով Օնիկ Գասպարյանի՝ բանակին անհրաժեշտ 8 մլրդ դոլարի մասին հայտարարության ու Նիկոլի՝փողի պրոբլեմի բացակայության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների միջև առկա դիսոնանսի փաստը՝ Անդոնն ասել է, թե ինքը Գասպարյանի ու Նիկոլի խոսքերի ոչ մի աններդաշնակություն չի տեսնում, ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանը չհասցրեց մինչև վերջ բարեփոխել բանակը:
Նիկոլի ու ԳՇ նախկին պետի իրարամերժ հայտարարություններում չտեսնել միմյանց բացառող տրամաբանություն, անհնար է. դրա համար մարդ պետք է առնվազն անդոն լինի, բայց եթե անգամ Անդոնի լոլոները ընդունենք որպես իրական հիմք՝ դատողություններ անելու, ապա անմիջապես հարց կծագի՝ նախքան տավուշյան դեպքերն ու ասենք «Հայաստանն Արցախ է և վե՛րջ» բղավելը Նիկոլը տեղյա՞կ էր բանակի կարիքների մասին, տեղյա՞կ էր, այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ այսօր խոսում է Անդոնն ու փորձում ինքնաարդարանալ, մեղքը Նիկոլի վրայից մաքրել ու կրկին նախկին իշխանությունների վրա այն բարդել:
Համաձայնեք, որ միայն խենթը կարող է սեփական երկրի զինված ուժերը ներքաշել արկածախնդիր պատերազմի մեջ՝ իմանալով, որ այն բարեփոխումները, որոնք իբր կյանքի են կոչվում, բայց իրենց լրմանը չեն հասել: Եվ ուրեմն՝ ո՞րն էր Նիկոլի «դուխի» աղբյուրը, երբ նա «չբարեփոխված» բանակը հռչակում էր՝ տարածաշրջանի ամենամարտունակը:
Իրականում, եթե բանակը մարտունակության խնդիր ունեցել էլ է, ապա դա այնքան էլ գլոբալ բնույթ չի կրել, խնդիրն ի սկզբանե Նիկոլն է եղել. երկրի ղեկին էր մեկը, որին իշխանության էին բերել այպիսի ուժեր, որոնց աշխարհաքաղաքական շահերից էր բխում 44-օրյա պատերազմն այն ելքով, որն այն ունեցավ, և թող հիմա Անդոնը լոլոներ չբստրի, չփորձի մարդկանց ապուշի տեղ դնել: