Հայաստանը 128-րդն է ՄԱԿ-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում


15:05 , 9 սեպտեմբեր, 2013

Times.am-ը գրում է.

ՄԱԿ-ն այսօր հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա զեկույցը:

«Տնտեսագիտության, հոգեբանության, ազգային վիճակագրության եւ այլ ոլորտների մի շարք մասնագետներ ներկայացնում են, թե ինչպես լավ կենսակերպը կարող է արդյունավետորեն օգտագործվել ազգերի զարգացման համար», ասվում է ՄԱԿ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ զեկույցի, աշխարհի ամենաերջանիկ պետություններն են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու Շվեդիան:

Հայաստանը նույնպես ներառված է այս ցանկի մեջ: 156 պետությունների մեջ մեր հանրապետությունը 128-րդն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ