Սյամոն որոշում է ընդունել նահանջի մասին


16:59 , 1 հուլիս, 2023

Հայտնի է, թե ով է Սյամոյին կարողացել համոզել

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ով է այն մարդը, որն էական ազդեցություն ունի Սյամոյի վրա: Մասնավորապես՝ պարզվել է՝ միայն ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հորդորներից ու սպառնալիքներից հետո է Սյամոն որոշել բյուջեի կատարողականի քվերակությունը չտապալել: Եվ ահա խոսակցությունից մեկ օր անց «անզիջում» Սյամոն որոշել է զիջել, և նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները ներկայացել են նիստին, ապահովել քվորում, ինչի արդյունքում բյուջեի կատարողականը հաստատվել է։

Արդյոք Սյամոյի այսօրինակ ժեստը պայմանավորված է բացառապես ԱՀ ԱԺ նախագաի ու իր միջև հատուկ հարաբերություններո՞վ, թե՞ Սյամոն սկսել է աշխարհին այլ կերպ նայել՝ հրաժարվելով մաքսիմալիստական նկրտումներից: Բացառված չէ, որ հասկանալով՝ շանս չունի՝ քաղաքական դաշտում հանդես գալու՝ բացարձակ ինքնուրույն ֆիգուր կամ ներկայիս իշխանություններին իրական այլընտրանք, Սյամոն որոշում է ընդունել նահանջի մասին՝ նահանջ, որը ներկայիս իրավիճակում շատ ավելի նվազ վնասաբեր կլինի իր համար, քան անիմաստ դատարկաբանելը:

Լավ է քիչ, քան ոչինչ…