Ինչպիսի՞ն կլինեին աստղերը, եթե լինեին հասարակ մարդիկ (9 Photo)


14:40 , 9 սեպտեմբեր, 2013

Աստղերն ու մոդելները շատ ընդհանուր բան ունեն: Նրանք աչքի են ընկնում իրենց անթերի կառուցվածքով և կարիերայում արձանագրած հաջողություններով: Ի՞նչ կպատահեր, եթե նրանք կորցնեին այդ ամենը, և բոլորիս հայտնի այս աստղերը սովորական մարդիկ լինեին` առանց պերճանքի ու փայլի: Ֆոտոշոփի հմուտ վարպետ Դենի Էվանսի շարունակական «Փլենիթ Հիլթրոն» նախագծի համար արված լուսանկարների նոր շարքը մեր առջև բացում է մի տարօրինակ աշխարհ, որտեղ մենք կարող ենք տեսնել Ջոնի Դեփի, Մադոննայի և Ջենիֆեր Էնիսթոնի պես հայտնի աստղերին թափթփված վիճակում: Այս կերպ Նյու Յորքում բնակվող ֆոտոշոփի մասնագետը մեզ հնարավորություն է ընձեռում տեսնել, որ աստղերն իրականում մեզ պես մարդիկ են: