Ղազարյան Սոնան կարևոր ինֆորմացիայի արտահոսք է թույլ տվել


15:51 , 28 հունիս, 2023
ՔՊ-ական Ղազարյան Սոնան է որոշ նյուանսներ բացահայտել հետպատերազմյան ՔՊ-ի ներքին խոհանոցից՝ հայտնելով, թե ինչ սկզբունքով է Նիկոլը տարբեր երկրներում դեսպաններ նշանակել: «Դեսպան են նշանակվել նրանք, ովքեր առնվազը խաղաղության օրակարգի կրող են, և դրա օրինակն է տիկին Մակունցը, ով ջանք ու եռանդ չի խնայում օրակարգի հաստատման համար: Նույնը՝ պարոն Ավետիսյանը, նույն պարոն Իգիթյանը, ես կարծում եմ՝ նրանք էլ խաղաղության օրակարգի կրողներ են»,-հայտարաել է Սոնան՝ հավելելով, որ խնդիր կա՝ փոխելու դիվանագետների խոսույթը:

Հայատանը ռազմի դաշտում կանխորոշված պարտության տարած Նիկոլի այս թիմակիցը չափազանց կարևոր ինֆորմացիա է հայտնել, որը թերևս ավելի շուտ ինքնախոստովանություն է, քան ինչ-որ գաղտնիքի բացահայտում. ողջ ազգը գիտի սրանց դավաճան էության մասին:

Այսպիսով՝ ինչի՞ մասին է այս ՔՊ-ականը հայտնել: Նա խոստովանել է, որ Նիկոլի համար կարևորը ոչ թե դիվանագիտական աշխատանքի մեկնողի պրոֆեսիոնալ ընդունակություններն են կամ նույնիսկ ՔՊ-ական լինել-չլինելը, այլ՝ «խաղաղության օրակարգին» հավատարմությունը: Իսկ ի՞նչ է ասել «խաղաղության օրակարգ»: Դա ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի ազգային շահերի սպասարկումը՝ օտար ափերում: Այսինքն՝ Մակունցը, Իգիթյանը, Ավետիսյանը կամ ասենք Ենգիբարյանն էլ մեկ գաղափարի գրողներ են՝ պանթյուրքիզմի, որի շահերի սպասարկմանն է ուղղված նույն «խաղաղության օրակարգը»: Այսինքն՝ սրանք ոչ թե սպասարկում են ՀՀ շահերը, այլ՝ թուրք-ադրբեջանական, և հենց այդ փաստն է, որ չափազանց արժևորվում է Նիկոլի կողմից, քանի որ նպաստում է Հայաստանի կործանմանն ու Սփյուռքի ջլատմանը:

Ոչ միայն դեսպաններին, այլև պատգամավորներին ու նախարաներին է Նիկոլը նշանակում Ղազարյան Սոնայի մատնանշած սկզբունքով, քանզի այդ մարդու առաքելությունը լոկ մեկն է՝ Հայաստանն ասենք թուրքական Սամսունի կարգի մի բան սարքելը: