11:56 , 28 հունիս, 2023Հունիսի 27-ին ուկրաինական Կրամատորսկ քաղաքի հրետակոծության ժամանակ զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ 60-ը։ Վիրավորների թվում են Կոլումբիայի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնել են Դոնեցկի շրջանային դատախազությունում, գրում է pravda.com.ua-ն։
Նշվում է, որ հունիսի 27-ի երեկոյան ռուսական կողմը հարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին՝ խոցելով սննդի օբյեկտը։
Փլատակներից դուրս է բերվել երեք մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։
