00:51 , 28 հունիս, 2023Lurer.com-ը գրում է.
ՌԴ Սիմֆերոպոլի բնակիչը, որը Կրասնոդար էր ժամանել միրգ ու բանջարեղեն գնելու նպատակով, մահացել է կայծակի հարվածից։ Մահացու հարվածի պահը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ քաղաքային գլխավոր վարչությունը իր տելեգրամյան ալիքում։
Հրապարակված կադրերից երեւում է, որ քաղաքում հորդառատ անձրեւ է։ Կայծակը հարվածում է շարժվող բեռնատարի դիմացով վազող տղամարդուն և վերջինս ընկնում է։
Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։