14:05 , 9 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքի համալսարանի գիտնականները զուգընկերներին խորհուրդ են տալիս բղավել սեքսի ժամանակ: Նրանց խոսքերով` զույգերն այսպես կարող են ավելի շատ հաճույք ստանալ, հաղորդում է Daily Mail-ը:
Զուգընկերներից յուրաքանչյուրի բղավոցը ենթագիտակցորեն զուգորդվում է հաճույքի հետ: Ընդ որում՝ դա կապված չէ հաճույքը գիտակցաբար կեղծելու հետ: Նույնիսկ եթե բուռն զգացմունքները չեն համապատասխանում զգացողություններին, զուգընկերները ենթագիտակցորեն են ցուցադրում դա:
Հետազոտությանը մասնակցած 70 կանանց 92%-ը խոստովանել է, որ բղավում են ավելի բարձր, երբ զգում են, որ զուգընկերը մոտ է ավարտին: Բացի այդ՝ կանայք հավատացած են, որ տնքոցները օգնում են ինքնահաստատվել:
«Կարծիք կա, որ կանայք ավելի հաճախ են կեղծում օրգազմ, քան տղամարդիկ: Սակայն դա խոսում է միայն այն մասին, որ կանայք ավելի պատասխանատու վերաբերմունք ունեն զուգընկերոջ զգացողությունների հանդեպ: Դրա հետ մեկտեղ գիտականորեն հնարավոր չէ ապացուցել, թե ինչու են որոշ զույգեր ավելի բղավում սեքսի ժամանակ, իսկ ոմանք ոչ»,- ասել է հետազոտության ղեկավար բժիշկ Թրեյսի Կոքսը: