Ազատություն Արմեն Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին. երիտասարդների ակցիան` Երևանում


22:55 , 27 հունիս, 2023

Այսօր մի խումբ երիտասարդներ Երևանի կենտրոնական փողոցներում, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով քաղաքացիներին իրազեկող թռուցիկներ էին բաժանում: Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում էին, թե հատկապես ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները գործող իշխանությունների կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, թե ինչու՞ է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը: