Թուրքիան հակահրթիռային համալիրներ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին


12:57 , 9 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի հետ սահմանակից Շանլըուրֆա և Հաթայ թուրքական մարզերում ավարտվել է հակահրթիռային և հակաօդային համալիրների տեղակայման գործընթացը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վակայակոչելով NTV հեռուստաալիքը:

Սահմանի վրա պաշտպանական դիրքերի ամրապնդումը ձեռնարկված է Սիրիայի վարչակարգի դեմ ռազմական հավանական գործողության պատճառով, ինչպես նաև երկուշաբթի նշանակված ԱՄՆ Կոնգրեսի նիստի կապակցությամբ, որը պետք է որոշի ուժ կիրառելու անհրաժեշտության հարցը:

Stinger հրթիռի՝ թուրքական արտադրության արձակող սարքերը տեղակայվել են Քելդագը բարձունքում: Համարվում է, որ պաշտպանության այս շրջանն առաջինը կպատասխանի Սիրիայի կողմից հավանական ագրեսիային: Բացի այդ, կիրակի օրվա ընթացքում թուրքական մի քանի F-16 կործանիչներ հետախուզական թռիչք են իրականացրել սահմանային գոտում: