Պրիգոժինը հայտարարություն է տարածել


21:41 , 24 հունիս, 2023

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Եվգենիյ Պրիգոժինը հայտարարություն է տարածել.

«Վագները ցանկանում էին ցրել։ Մենք հունիսի 23-ին դուրս էինք եկել արդարության երթի։ Մեկ օրում անցանք 200 կմ չհասած Մոսկվա։ Այս ընթացքում մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չթափեցինք։ Հիմա այն պահն է, երբ կարող է ռուսական արյուն թափվել։
  
Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։