ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԵՄ-ն ակտիվացրել է ճգնաժամային արձագանքման կենտրոնը


19:02 , 24 հունիս, 2023

ԵՄ-ն ակտիվացրել է ճգնաժամային կենտրոնը ՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: 

«Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ես հեռախոսային բանակցություններ եմ վարել «G7» երկրների ԱԳ նախարարների հետ, մենք քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանում», - գրել է Բորելը:

«Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը», - նշել է նա:

Նա հավելել է, որ իրենց աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։