16:30 , 24 հունիս, 2023Պուտինը Նիկոլին ցանկից ջնջել է
Ուշագրավ պատկեր է արձանագրվել. ՌԴ-ում տեղի ունեցողի ֆոնին ՌԴ ղեկավարը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի ու Ուզբեկստանի իր կոլեգաների հետ՝ տեղեկացնելով երկրում տիրող իրավիճակի մասին։ Մինչդեռ Նիկոլին, փաստորեն, Պուտինը չի զանգահարել, ինչն ուղղակի ցուցիչ է այն բանի, թե ինչ մակարդակի վրա են այժմ գտնվում ՌԴ-ի ու ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ Հայաստանի հարաբերությունները .դրանք, կարելի է ասել, գտնվում են պատմական մինիմումի վրա, ինչը, իհարկե, Նիկոլի վաստակն է, որը նա ծախում է Արևմուտքի իր կոլեգաների վրա:
Իհարկե, բացառված չէ, որ հետո Պուտինը, այնուամենայնիվ, զանգահարի կամ գուցե Նիկոլը նախաձեռնություն ցուցաբերի, սակայն դա ոչինչ չի նշանակելու, և այն, որ Հայաստանը դուրս է մնացել առաջնային ցուցակից, խոսում է Մոսկվայում մեր երկրի հանդեպ առկա իրական վերաբերմունքի մասին:
Ի դեպ՝ ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս ԱԽ նիստ չի անցկացվել, մինչդեռ իսկապես արժեր՝ հաշվի առնելով որոշ նրբություններ: