Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում


16:51 , 24 հունիս, 2023

Վրաց-ռուսական սահմանով երթևեկությունը տեղի է ունենում սովորական ռեժիմով, մեքենաների կուտակումներ չեն նկատվում։

Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետի սահմանի երկու կողմերում ավտոմոբիլային երթևեկության աճ չի նկատվում։ Այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ: