Հրապարակվել է տեսանյութ Երասխում ադրբեջանական կրակոցների տակ հայտնված տրակտորից


12:49 , 24 հունիս, 2023

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում  երեւում է, թե  ինչպես է ադրբեջանական զինուժը կրակում Երասխում մետալուրգիական գործարանի տարածքում աշխատող տրակտորին:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ: