ՌԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ Պուտինը շուտով հանդես կգա ուղերձով
10:18 , 24 հունիս, 2023
Ժամը 10:00-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով: Այս մասին հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձ են որակել ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պնախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։