Իլհամն է կրկին հոխորտացել ու հասկացրել, որ քանի դեռ իր մեծ քիթը գործնականում չի տրորվել, Ադրբեջանի համար ոչինչ են լինելու զանազան բանաձևերն ու քննարկումները


17:42 , 23 հունիս, 2023

Իլհամի սպառիչ պատասխանը՝ Արևմուտքի հայամետ ժեստերին

Մինչ ԱՄՆ-ում ու Եվրոպայում փորձում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ինչ-որ կերպ պարզերես լինել՝ հայամետ ժեստեր անելով, իսկ նրանց հայաստանյան սպասարկուներն էլ այդ ժեստերը մեկնաբանում են որպես վերահաս փրկության նախանշան, Իլհամն է կրկին հոխորտացել ու հասկացրել, որ քանի դեռ իր մեծ քիթը գործնականում չի տրորվել, Ադրբեջանի համար ոչինչ են լինելու զանազան բանաձևերն ու քննարկումները:

Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի Մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ Նիկոլի բեղավոր եղբայրը կրկին հոխորտացել է ու վստահեցրել, որ իր բանակը հիմա շատ ավելի հզոր է, քան 44-օրյայի ժամանակ՝ ցանկացած պահի ջախջախիչ հարված տալուն պատրաստ: «Այսօր բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է, վերջակետ, հիմա կրկնում են իմ խոսքերը՝ Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է Իլհամը, որի արտգործնախարարը բացառել է արցախահայերին հատուկ երաշխիքներ տալը:

Իլհամի խոսքերը թարգմանաբար նշանակում են հետևյալը՝ կա՛մ Հայաստանի կապիտուլյացիա ու Արցախի հայաթափում, կա՛մ նոր պատերազմ ու Երևանի գրավում:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է Նիկոլը սրան հակադրում: Պատասխան՝ ոչինչ: Հարց համար 2՝ ի՞նչ է սրան հակադրում մարդասեր, քաղաքակիրթ աշխարհը: Պատասխան՝ տեսական հարթության մեջ շատ բան, իսկ ահա գործնականում՝ ոչ մի բան: Իլհամի «դուխը» իրեն ուտում է այն պարզ պատճառով, որ նա գիտի՝ ինչ էլ անի, ոչ ոք իր «հավին քշա չի ասի», քանզի Մոսկվան խուսափում է թուրքերի հետ բախումից, իսկ Արևմուտքին Ադրբեջանը պետք է Իրանի դեմ ճնշում, իսկ հետագայում նաև ուժ գործադրելու համար: Վե՛րջ, սա է իրականությունը:

Իսկ ի՞նչ ունի Նիկոլը: Նիկոլն էլ «ժողովրդավարություն» ունի, որ ավելի դաժան բռնապետություն է, քան Իլհամինը, քանի որ Իլհամի բռնապետությունը գոնե ուղղված չէ ազերիների ազգային շահերի դեմ, իսկ ահա նրա հայ եղբոր բռնապետությունը ծայրից ծայր թրքանպաստ ու հայադավ է՝ որպես վերջնանպատակ ունենալով Հայաստանի ֆիզիկական չգոյությունը: