Նիկոլի մարդակեր իշխանության իրական դեմքը՝ Քյարամյան Արգիշտիկ. եթե Հայաստանում գոնե մի կաթիլ օրենք ու իրավունք լիներ, Արգիշտիկը պետք է մի րոպե չմնա իր պաշտոնին
15:29 , 23 հունիս, 2023
Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանն պատմել է, թե ինչ տեսակ արարածի է վերածվել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը: Մարդուն բերման են ենթարկել Երևանի քննչական վարչություն, խուզարկել բնակարանը, տևական ժամանակ պահել են Քննչական վարչությունում ու խոշտանգել, սպառնացել ընտանիքով հանդերձ վերացնել: Ընդ որում՝ սպառնացողն էլ եղել Քյարամյան Արգիշտիկը: «Ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել»,-սեփական գլխին եկած կտտանքներն է նկարագրել Արգիշտիկի զոհը: Ընդ որում՝ նույն Առաքելյանը հայտնել է նաև, որ ՔԿ-ում, ձերբակալվածների պահման վայրերում, կալանավայրերում մասսայական խոշտանգումների և ստորացման են ենթարկվում ընդդիմադիր հայայացքներով քաղաքացիներ:
Փաստորեն՝ նախկին ակտիվիստը բացահայտել է Նիկոլի իշխանության իրական դեմքը, և այդ դեմքը Քյարամյան Արգիշտիկն է, որը մարդակերի է վերածվել ու դարձել Նիկոլի համար «մարդ մորթող»:
Սա ուղղակի խայտառակություն է, և եթե Հայաստանում կա գոնե մի կաթիլ օրենք ու իրավունք, Քյարամյան Արգիշտիկը պետք է մի րոպե չմնա իր պաշտոնին, բայց քանի օրենքն ու իավունքը Նիկոլը վաղուց թաղել է խորը փոսում, անկասկած է, որ Արգիշտիկին մատով դիպչող չի լինելու, իսկ քաղաքացու հայտարարություններն էլ որակվելու են՝ կեղծիք:
Նիկոլն իր իշխանությունը կառուցել է բացառապես արյան ու բռնության վրա մի դեպքում, երբ իշխանությունը վերցնելիս «ոստիկանը մերն էր» գոռում: Ստացվեց այնպես, որ ոստիկանը դարձավ իսկապես «մերը»՝ այսինքն՝ ՔՊ-ինը, իսկ քաղաքացիները հայտնվեցին արգիշտիկների ամենակուլ երախում:
Առը քեզ՝ ժողովրդավարություն…