Լավ առաջարկի դեպքում Գալիցկին կհամաձայնի Սպերցյանի՝ ավելի ուժեղ եվրոպական առաջնություն տեղափոխվելուն․ Կրասնոդարի գլխավոր սկաուտ


21:35 , 22 հունիս, 2023

Armsport.am-ը գրում է.

«Կրասնոդարի» գլխավոր սկաուտ Մաքսիմ Բուզնիկինը խոսել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Ակումբի նախագահը որոշում կկայացնի. սա նրա գլխավոր իրավասությունն է: Եվրոպական ակումբներից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը պետք է լինի, դա զարմանալի չէ: Էդուարդը լավ մրցաշրջան անցկացրեց։

Ոչ ոք չի զարմանում, որ եվրոպական ակումբները կարող են հետաքրքրվել նրանով։ Եթե բոլոր մանրամասները համընկնեն, ապա լավ առաջարկի դեպքում Սերգեյ Գալիցկին կհամաձայնի Սպերցյանի՝ ավելի ուժեղ եվրոպական առաջնություն տեղափոխվելուն: Բայց առայժմ Սպերցյանը մեր խաղացողն է»,- ասել է Բուզնիկինը Чемпионат-ի թղթակցին տված հարցազրույցում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Սպերցյանը 28 խաղում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։