Լևանդովսկին ասել է՝ որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան


20:01 , 22 հունիս, 2023

Armsport.am-ը գրում է.

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երջանիկ է կատալոնական «Բարսելոնայում». նա հասկացրել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում փոխել ակումբը։ 

«Ես արդեն համոզված եմ մի բանում՝ որ ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ՝ «Բարսելոնայում»: Ինձ չի հետաքրքրում Սաուդյան Արաբիան, ես ինձ հիանալի եմ զգում այստեղ, այս թիմում, ընտանիքիս հետ՝ այս քաղաքում։

Մեզ մոտ այս պահին ամեն ինչ լավ է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։

Լեհ ֆուտբոլիստը նախորդ տարվանից է հանդես գալիս իր ներկայիս ակումբում։