Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին


16:56 , 22 հունիս, 2023

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։

Համապատասխան նախագիծը ընդունվեց Կառավարության հերթական նիստում։

«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։