Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չարժի 100 մլն եվրո. Զիդան


11:44 , 9 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը, անդրադառնալով մադրիդցիների կողմից Բեյլի ձեռքբերմանը, կարծում է, որ աշխարհում չկա ֆուտբոլիստ, ում տրանսֆերն արժե 100 մլն եվրո:

«Մեկ տարի անց հարց կառաջանա՝ արդյոք Բեյլն արժեր այդքան գումար: Իմ տրանսֆերի համար 10 տարի առաջ վճարվել է 75 մլն եվրո: Այդ ժամանակ ես ասացի, որ չարժեմ այդքան գումար: Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չարժի 100 մլն եվրո: Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում այժմ ֆուտբոլում: Բեյլի համար հեշտ չի լինելու: Նրա տրանսֆերային արժեքը, աշխարհի լավագույն ակումբում հայտնվելը մեծ ճնշում է նրա համար: Սակայն Գարեթը մեծ ներուժ ունի, նա դեռ 24 տարեկան է, և նա շատ բան կարող է տալ «Ռեալին»,-Զիդանի խոսքերը մեջբերում է Reuters-ը: