Ադրբեջանցիներն ու թուրքերը փորձել են խոչընդոտել Սուրբ Խաչի պատարագը


11:34 , 9 սեպտեմբեր, 2013

Times.am-ը գրում է.

Մի խումբ թուրքեր և ադրբեջանցիներ սեպտեմբերի 8-ին փորձել են խանգարել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում իրականացվող ամենամյա պատարագը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Թուրքիայում գործող հակահայկական հայտնի ASIMDER կազմակերպության անդամները ժամանել են Վանա լիճ և հանդես եկել հակահայկական հայտարարություններով:

Ներկայացուցիչներից մեկը, կրկնելով թուրքական քարոզչամեքենայի հորինած սուտը, հայտարարել է, թե իբր հենց «Վանում 1915 թվականին հայերը զգալի թվով մահմեդականների են կոտորել»: Ծիծաղելի է հնչել հայտարարությունն այն մասին, թե Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին պատկանում է ոչ թե հայերին, այլ քրիստոնյա թուրքերին: Ներկաներն արարողության վերջում մեխակեր են նետել Վանա լճի մեջ, ապա նաև՝ այրել Անդրանիկ Օզանյանի լուսանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ