Եթե Սյամոն տղամարդ լիներ
12:07 , 20 հունիս, 2023
Հարցին՝ ի՞նչ հարցեր կուղղեիք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնացող Նիկոլին, վերջինիս կնոջը բունկերներում ջերմագին բարոյական աջակցություն ցուցաբերած Սյամոն ասել է՝ ոչ մի. պատերազմի արդյունքների համար պատասխանատուն, ըստ Սյամոյի, ռազմական գերատեսչությունն ու մարզպետներն են, իսկ Նիկոլն իրեն հասանելիքն արել է՝ հրաման է տվել:
Սյամոյի այսօրինակ պատասխանը չի կարող բնական չհամարվել. եթե սկսի մուննաթ գալ Նիկոլի վրա, ապա նրա բոլոր մեղքերի համար մեղավոր կլինի նաև ինքը, քանզի երեքով՝ ինքը, Աննան ու Նիկոլը, միասին են գործել ու պատասխանատու են հավասարապես, իսկ եթե այս իրավիճակում միակ պատասխանատու է հռչակվում Նիկոլը, Սյամոն դադարում է ջենտլմեն լինել, իսկ ջենտլմեն լինելը Սյամոյի համար կենսական խնդիր է. բա որ Աննան կարծիքը փոխի ու Սյամոյին է՛լ իսկական տղամարդ չհամարի…
Բայց եթե Սյամոն մի փոքր տղամարդ լիներ, այլ ոչ թե՝ Աննայի միջադիրը հոտոտող, Նիկոլին գոնե մի հարց կուղղեր՝ պարզելու, թե ինչու Նիկոլն այդպես էլ հավան չեղավ Պուտինի՝ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հնչեցրած առաջարկին՝ հանձնելու 5 շրջաններն ու հակամարտությունը առնվազը սառեցնելու անորոշ ժամանակով մի դեպքում, երբ արդեն իսկ հայտնի էր պատերազմի ելքը:
Ամերիկացինե՞րը չեն թողել, թե՞, այնուամենայնիվ, Սյամոն է իր թարախությունն արել…