Սեռական փոքրամասնություն կազմողները ձեզ երբևէ վնաս տվե՞լ են


11:04 , 9 սեպտեմբեր, 2013

Բոլոր նրանց, ովքեր այլ սեռական կողմնորոշում ունեցողներին հայհոյում ու փնովում են ու համարում են պետության չարիք, ուզում եմ հարցնել` որևէ անգամ սեռական փոքրամասնություն կազմողները ձեզ վնաս տվե՞լ են, իսկ սարսափելին այն է, որ նրանց մասին այդքան շատ խոսողները որևէ բան չեն ասում Լիսկայի որդու մարդասպանության ու ազատ արձակման մասին:
Հիմա մի հարց` ձեր կյանքին ո՞րն է ավելի վտանգավոր` Հայաստանում մարդասպանների փողոցներում անպատիժ շրջե՞լը, թե՞ մի քանի հոգի ինչպիսի սեռական կողմնորոշում ունեն: