Բաթումիում 28-ամյա հայաստանցի երիտասարդ է ջրահեղձվել


11:07 , 9 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:

Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի 
Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան: