Հայաստանի իրավապահ մարմինները պետք է անհապաղ միջազգային հետախուզում հայտարարեն Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսով զբաղվողների նկատմամբ


10:59 , 9 սեպտեմբեր, 2013

Սա, իհարկե, հանցագործություն է: Եթե այստեղ՝ ԱՄՆ-ում, սահմանվածից անգամ մեկ սանտիմետր մեծ ձուկ բռնեն օվկիանոսում և անմիջապես բաց չթողնեն, խիստ պատժի կենթարկվեն: Նման եզակի կենդանիների որսագողության մասին խոսելն անգամ անիմաստ է: Եթե որևէ մեկը համարձակվի անգամ դիպչել ամերիկյան «ճաղատ արծվին», ծանրագույն պատիժը երաշխավորված է: Հայաստանի ոստիկանությունը պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել և եթե անգամ այլևս չկարողանա ձերբակալել այս տեսանյութի հերոս ամերիկացի հանցագործներին, ապա պարտավոր է հայտնաբերել և խստագույն պատասխանատվության ենթարկել նրանց հայ սպասարկուներին: Իրենց հերթին Հայաստանի իրավապահ մարմինները կարող են նաև միջազգային հետախուզում հայտարարել ԱՄՆ այս քաղաքացիների նկատմամբ, որոնք, վստահ եմ, ամենևին էլ չեն արժանանա ո՛չ ամերիկյան հասարակության և ո՛չ էլ ամերիկյան պետության համակրանքին, քանի որ հանցագործը հանցագործ է ամենուր: Նրանք, ովքեր կարող են, թող տարածեն այս նյութը և պահանջեն պետությունից միջոցներ ձեռնարկել:

Կից նյութը` այստեղ