Անդրեասյան Կարենը տիպիկ նիկոլականին բնորոշ վարք է ցուցաբերել


17:21 , 19 հունիս, 2023

Լրագրողների փորձերը՝ ստանալու մեկնաբանություն, Նիկոլի շնիկի դերում հանդես եկող Անդրեասյան Կարենը, որին վստահվել է ԲԴԽ-ն՝ բացառապես դատավորների իշխանության դաշտ բերելու ու դատաիրավական համակարգի հերն անիծելու նպատակով, գնահատել է որպես ճնշում դատարանի վրա՝ հայտարարեով, որ որևիցե պարագայում հանդես չի գալու հարցազրույցով. իր սահմանադրական իրավունքն է:

Ինչպես հայտնի է, Եվրոպական դատավորների միությունն օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում՝ անկախ դատական համակարգի վրա: Այսինքն՝ նույնիսկ Նիկոլի բռնապետական հակումների վրա աչք փակող եվրոպացիներն էին արձանագրել, որ ԲԴԽ-ն չափն արդեն անցել է՝ վերածելով Նիկոլի «դուքյանի»: Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը նույնպես, ըստ էության, այս նույն օպերայից է, որը, սական, ոչ մի կերպ չի ցանկացել մեկնաբանել դատավորներին որպես Նիկոլի խամաճիկ դիտարկող Անդրեասյան Կարենը՝ հազար կաշի փոխող:

Թե ինչու չի ցանկացել մեկնաբանել, իհարկե, հասկանալի է. չունի ասելիք: կանգնի՝ ի՞նչ ասի, ասի, թե ինչպես է Նիկոլը հրահանգ իջեցրել, ինքն էլ ուշիմ աշակերտի նախանձածխնդրությամբ խախտել է օրենքն ու չարաշահել իր լիազորությունե՞րը: Հո չի՞ կանգնելու ու ասի, որ քանի որ իր համար կյանքում առաջնայինը փողն է, ուստի թքած ունի օրենքի ու էթիկայի վրա՝ նախընտրելով մասնակից դառնալ Հայաստանի կործանմանը: Կարենը չունի մեկնաբանություն կամ առնվազն այնպիսի մեկնաբանություն, որը կարելի կլիներ ներկայացնել հանրությանն ու ընկալելի դառնալ:

Այս իմաստով նա տիպիկ նիկոլական է…