Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ


14:16 , 14 հունիս, 2023

Hունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան: