08:58 , 9 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի մարդիկ ևս ունեն արտասովոր նախասիրություններ և ֆոբիաներ: Womanway.com.ua-ն ներկայացնում է դրանք։![]()
Փոփ-թագուհի Մադոննան միշտ ուշադրության կենտրոնում է, և նրա արարքներն ուղղակի զարմացնում են: Օրինակ մի անգամ երգչուհին իր անձնական ինքնաթիռն ուղարկել է օվկիանոսից այն կողմ` թեյ բերելու համար: Նրա արտասովոր սովորություններից մեկն էլ միայնակ լողալն է:![]()
Դերասանուհի Քեմերոն Դիասը վախենում է մանրէներից: Նա աշխատում է առանց անձեռոցիկի ձեռք չտալ դռան բռնակին:![]()
Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը վախենում է թունելներից, վերելակներից, արևի լույսից, միջատներից, շներից և նույնիսկ երեխաներից:![]()
Իսկ Լեդի Գագային սարսափեցնում է անգամ ուրվականների մասին միտքը:![]()
Ջիմ Քերին ուրվականներից չի վախենում, սակայն շատ է սիրում իր իգուանային: Նա հատուկ խոհարար է վարձել, ով ճաշեր է պատրաստում դերասանի սիրելի ընտանի կենդանու համար:![]()
Ջենիֆեր Լոպեսը սիրում է սպիտակ գույնը: Երբ երգչուհին հյուրանոցային համար է պատվիրում, նրա հիմնական պահանջներից մեկն այն է, որ ամեն ինչ պետք է սպիտակ լինի:![]()
Դերասանուհի Էմիլի Բլանթը շատ տարօրինակ ֆոբիա ունի. Նա սարսափում է, երբ տեսնում է մարդանման արձաններ, տիկնիկներ, քանդակներ:![]()
![]()
Իսկ Ջոնի Դեպն ու Դենիել Ռեդքլիֆը սարսափում են ծաղրածուներից:![]()
Հայտնի ռոքերի դուստր Քելլի Օսբորնը շատ է վախենում, երբ օտարները դիպչում են իրեն։![]()
Պամելա Անդերսոնը շատ է վախենում հայելիներից և ամեն կերպ փորձում է խուսափել դրանցից: