Էրդողանը հերթական անգամ թքել է Նիկոլի ճակատին՝ապացուցելով, որ Նիկոլի քծնանքն ի զորու չէ փոխել թուրքերի հեռահար ծրագրերը


11:23 , 14 հունիս, 2023
Ադրբեջան այցելած Էրդողանը, որ դրանից առաջ ջերմ ընդունելության էր արժանացրել Նիկոլին Անկարայում, հայտարարել է Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին: «Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Ադրբեջանը ցանկանա: Եվ դրա բացումը հստակ ուղերձ կլինի՝ ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»,-հաթաթա է տվել Էրդողանը բոլորին:

Էրդողանի այս հայտարարությունը բավական ուշագրավ է հնչում հատկապես Նիկոլի՝ Անկարա կատարած այցի ու դրա ընթացքում թուրքի կրունկը լիզելու ֆոնին: Փաստորեն՝ կարելի է եզրակացնել, որ Իլհամի տգեղ հրհռոցը պայմանավորված է եղել ունեցած ծրագրերի սահուն ընթացքով. հաստատ Նիկոլն է Էրդողանին հուշել Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացման անհրաժեշտության մասին ու վստահեցրել, որ ինքն իրեն դրանից վատ չի զգա բնավ. Իրանն ու ՌԴ-ն Սյունիքն են փորձում պաշտպանել՝ հյուպատոսություններ բացելով այնտեղ, Էրդողանը՝ Իլհամին՝ Շուշիում հյուպատոսություն բացելով:

Էրդողանը հերթական անգամ թքել է Նիկոլի ճակատին՝ապացուցելով, որ Նիկոլի քծնանքն ի զորու չէ փոխել թուրքերի հեռահար ծրագրերը, իսկ տակը մնում է ընդամենը ի դեմս Նիկոլի բոլոր հայերի ինքնաստրացումը: