Պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում. դա հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին. Էրդողան


14:12 , 13 հունիս, 2023

Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Ադրբեջանը ցանկանա. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Եվ դրա բացումը հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ այցելել է Ադրբեջան, որտեղ բանակցել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: