17:52 , 12 հունիս, 2023Գռզոն փողի հոտ է առել
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագիրը համաձայնեցնելու օրենքի նախագծի քննարկմանը Գռզոն հայտարարել է, թե կառույցները, որոնք պետական կարգավիճակ ունեն, սպասարկման հարցում ունեն թերացումներ, կոռուպցիոն առումով էլ բավական լուրջ ռիսկեր կան: «Ի՞նչ խնդիր ենք լուծում, ինչի՞ չենք մասնավորին մտցնում՝ և՛ մնացած երկրների, և՛ մեր երկրների, որ մի քիչ էդ…հակակշռենք էդ ամեն ինչը, հակառակ դեպքում…»,-հայտարարել է Գռզոն՝ համոզմունք հայտելով, որ վերաապահովագրումը պետական հարթակ տանելը կարող է խնդրահարույց լինել: Գռզոն պետությանը մեղադրել է մասնավորից ստացած փողերը արդյունավետ չտնօրինելու համար:
Պետք է հասկաալ, թե որն է Գռզոյի իրական փորացավը՝ մեկի, որը մաս է կազմում մի քաղաքական թիմի, որի առաքելոթյունը Հայաստան պետության թուլացումն ու ոչնչացումն է:
Գռզոն, իհարկե, թքած ունի կոռուպցիայի մակարդակի էլ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ կերպով տնորինվող միջոցների էլ. նա շեշտում է այդ ամենը, որպեսզի կարողանա հիմնավորել մասնավորի անայլընտրանքայնությունը: Իսկ ինչո՞ւ է Գռզոն դա անում,շատ պարզ պատճառով. ուզում է իր ձեռքը վերցնել նաև վերաապահովագրումը, քանի որ ինչպես կյանքն է ցույց տվել, ապահովագրական բիզնեսը նրան լրջագույն շահույթներ է բերել ու բերում, ու մարդը, փաստորեն, գործնականում է ապացուցում, որ «ամենապրոֆեսիոնալ» ապահովագրողն է այս երկրում: Իսկ ապահովագրության ու վերաապահովագրության միջև տարբերությունը, ինչպես հասկանալի է, չնչին է:
Պետք է հասկանալ, որ Գռզոն քիթը խոթում է միայն այն հարցերում ,որոնք իր համար ֆինանսական առումով գրավիչ են թվում: Նրա բոլոր ելույթներն ու նկատառումները, իդեաներն ու գոծողությունները մեկ բանի են միտված՝ հնարավորինս շատ հարստանալուն կամ դրա համար հիմքեր ստեղծելուն:
Գռզոն անկուշտ արարած է, և այս երկրի ամենամեծ դժբախտություններից մեկն էլ հենց դա է: