Դարձի՛ր սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների երեխաների նոր կյանքի նոր ուղեգրի մի մասնիկը (Video)


17:03 , 12 հունիս, 2023

«Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը ս.թ. հուլիսի 18-25-ը Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում կազմակերպում է նմանը չունեցող աննախադեպ «Շտապիր դեպի ճամբար» անունը կրող ճամբար, որին մասնակից կլինեն սահմանամերձ՝ Բարձրունի, Ազատան, Կողբ, Խաչիկ, Արտավան գյուղերի անապահով ընտանիքների երեխաները։ Սա բացառիկ հնարավորություն է սահմանամերձ համայնքերում ապրող անապահով ընտանիքների երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց ամառային արձակուրդներն անցկացնել զվարճալի և միարժամանակ կրթական միջավայրում, ինչպես նաև ուսումնական տարվա մեկնարկից առաջ լիարժեք վայելել իրենց հանգիստը։

Ճամբարի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ 5-օրյա կրթական ծրագրեր՝

- Զարգացնել սոցիալական հմտություններ և սովորել աշխատել թիմում

- Ձեռք բերել նոր գիտելիքներ և բացահայտել սեփական ներուժը

- Հանգստանալ և լիցքավորվել էներգիայով