Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ իսպանական թոփ ակումբի դիտակետում. աղբյուր


19:21 , 10 հունիս, 2023

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում, հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տիկնիզյանով լրջորեն հետաքրքրված է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը»։

Իսպանացիներն արդեն հայ պաշտպանին ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակում։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։