Արդբեջանում զինծառայող է մահացել


16:56 , 10 հունիս, 2023

Ադրբեջանում Պետական սահմանային ծառայության զինծառայող է մահացել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղեկությունը հաստատել է երկրի զինդատախազությունը։

2000 թվականին ծնված Ռախիլ Ահմեդովը մահացել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Քաշունիքում (Կուբաթլու):

Հաղորդվում է, որ զինծառայողը մահացել է հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով։