16:56 , 8 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.22-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,):
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատասխանատուները, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին: