Ֆելոն, Միշոն, Ռոլանդը, Սերժոն, A-Chilla-ն ներկայացրեցին իրենց «առաջնեկին»


14:35 , 8 սեպտեմբեր, 2013

Երեկ <<Մի քանի հոգին>> հավաքվել էին  Kami ակումբում՝  իրենց <<առաջնեկի>> շնորհանդեսին: Չնայած միջոցառումը պլանավորած էր ժամը 15:00–ին, բայց հայկական սովորության  համաձայն կես ժամ ուշացումով սկսվեց: Ակումբում հավաքվել էին ռեփի, ռեգիի սիրահարները, ովքեր անգիր գիտեինք նախագծի բոլոր երգերը:

 Իրենց ողջ ասելիքը հավաքել էին մի ձայնասկավառակի մեջ, որի կարգախոսն է՝ «Ովքեր ունեն հոգի՝ կդառնան մի քանի հոգի...»:

Ֆելոն, Միշոն, Ռոլանդը, A-Chilla-ն ,Սերժոն, նախ շնորհակալություն հայտնեցին հյուրերին, ապա շնորհավորեցին Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ, իսկ հետո երկար խոսելու փոխարեն որոշեցին մի երգ երգել: Ռեփեր Միշոն  հավաքվածներին առաջարկեց ավելի ակտիվ ու անկաշկանդ լինել, որից հետո երկրպագուները զրուցեին, լուսանկարվեցին տղաների հետ:

Տղաները որոշել էին շատ չխոսել, միայն նշեցին, որ այս նախագծում չկան գլխավոր և երկրորդական դերեր, նրանք բոլորն էլ հավասար են, միայն մի տարբերությամբ՝ ամեն մեկն ունի իր ասելիքը:  

Առաջրկում ենք լսել  ձայնասկավառկում տեղ գտած <<Լավ ժամանակ>> երգը:

ArmStar.am-ը բոլորին հաճելի ժամանց է մաղթում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Շարունակությունը՝ այստեղ