ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ


22:16 , 7 հունիս, 2023

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակ։

«Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։