Ադրբեջանցիները օրը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին․ ապահովագրում են իրենց․ Տիգրան Աբրահամյան


09:53 , 5 հունիս, 2023

Ադրբեջանցիները օրը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ընդ որում, հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»։