12:56 , 8 սեպտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Ամռան ավարտի հետ մարդկանց մոտ առաջանում է հիասթափության զգացողություն. ամառն ավարտվել է, իսկ արջևում ցուրտն է ու անձրևը: Հոգեբանները համոզված են` պատճառը լուսային օրվա կարճանալն է, ջերմաստիճանի նվազումը ու շրջապատող տխուր դեմքերը:
Այս շրջանում կարևոր է մելամաղձության մեջ չհայտնվելն ու սեփական զգացումներն ու տրամադրությունը կառավարելը, իսկ ավելի լավ է՝ տրամադրություն ստեղծելը: ճնշող մտքերից ու զգացողություններից զերծ մնալն այդքան էլ հեշտ չէ, բայց ամեն դեպքում կարելի է փորձել շեղվել այդ ամենից:
Ձեր միտքը Ձեզ համար հաճելի բաներով զբաղեցրեք՝ երաժշտություն, ընթերցանություն, երազել: Հուսահատությունից ու սթրեսից շեղվել կօգնի նոր կտրվածքը, շոփինգը, կինոթատրոնն ու թատրոնը, սպորտով կամ պարերով զբաղվելու ակումբի ընտրությունը, համադասարանցիների կամ գործընկերների հետ հանդիպումը: Ընտրությունը Ձերն է: