Սեպտեմբերի 8-ից Օզբիլիսը լիարժեք մարզումներ կանցկացնի


22:39 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ինքնազգացողությունն աստիճանաբար կարգավորվում է: Հիշեցնենք` Արազը խնդրել է փոխարինել իրեն 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիայի ընտրանու դեմ հանդիպման 1-ին խաղակեսում:

Դեռևս Պրահայում կայանալիք հանդիպման նախօրեին հայ կիսապաշտպանը խնդիրենր է ունեցել` սննդային թունավորման պատճառով: 

Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է եղել մասնակցելու ազգային թիմի այսօրվա մարզմանը: Սակայն մարզիչները որոշել են վտանգի չենթարկել նրա առողջությունը: 

Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից Օզբիլիսը լիարժեք մարզումներ կանցկացնի Հայաստանի ընտրանու կազմում, որը նախապատրաստվում է Դանիայի հավաքականի դեմ հանդիպմանը: