19:59 , 7 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագիր: Նման հանձնարարական է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Գեղարքունիքի մարզում հրավիրված հանձնաժողովի նիստին, որ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազ. տոննա իշխան ձուկ:
Նա տեղեկացրեց, որ ցանցավանդակային ձկնաբուծության պիլոտային ծրագիրը իրականացվել է անցած տարի, որը տվել է իր դրական արդյունքը:
«Առաջին տվյալները հուսադրող են, որովհետև չի խախտում լճի էկոլոգիան, տնտեսապես արդյունավետ է ու հնարավորություն է ընձեռում լճի մյուս խնդիրները ևս լուծել: Կառավարության հաստատման դեպքում նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազ. տոննա իշխան տեսակի ձուկ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ