Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայում պանելային քննարկման կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ


16:13 , 29 մայիս, 2023

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք GLOBSEC 2023 Bratislava Forum-ի շրջանակներում պանելային քննարկման կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

GLOBSEC 2023 Bratislava Forum-ը կկայանա մայիսի 30-ին։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կմեկնի Սլովակիա, այնուհետև՝ Մոլդովա։