18:52 , 7 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այս շաբաթ Google ընկերությունը հայտարարել է արտասովոր համագործակցության մասին հայտնի շվեյցարական Nestle ապրանքանիշի հետ:
Google-ի ներկայացուցչի խոսքերով՝ Android-ի հաջորդ տարբերակը կկոչվի KitKat՝ շոկոլադային ապրանքանիշ, որը պատկանում է Nestle-ին:
Nestle ապրանքանիշի համար այս համագործակցությունը կարող է նշանակել KitKat շոկոլադի վաճառքի աճ և հաճախորդների ընդլայնում: Շվեյցարական կոնցեռնը հայտարարել է Android-ի տարբերանշանով շոկոլադե սալիկներ թողարկելու մասին:
Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: