Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ


23:18 , 27 մայիս, 2023

Lurer.com-ը գրում է.

Չինաստանն ուկրաինական ճգնաժամի հարցով ամրապնդելու է երկխոսությունը ռուսական և ուկրաինական կողմերի հետ ու ջանքեր է գործադրելու խնդրի քաղաքական կարգավորման նպատակով, այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Խուեյը։

«Չինաստանը, հենվելով «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը» փաստաթղթի վրա, կշարունակի ամրապնդել փոխգործակցությունը և երկխոսությունը բոլոր կողմերի՝ այդ թվում և Ռուսաստանի հետ, գործադրել իրական ջանքեր՝ ուկրաինական ճգնաժամի քաղաք