ԵՄ-ը կոչ է արել ԱՄՆ-ին առանց ՄԱԿ-ի զեկույցի Սիրիայի դեմ գործողություն չսկսել


18:14 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԵՄ երկրները կոչ են արել ԱՄՆ-ին սիրիական իշխանությունների դեմ ռազմական գործողություններ չսկսել մինչ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի մասին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման առաջարկով հանդես են եկել այսօր Վիլնյուսում ԵՄ միջխորհրդարանական համաժողովին մասնակցող երկրները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Կոնգեսից փորձում է ստանալ Սիրիայի դեմ ռազմական օպերացիա սկսելու թույլտվություն՝ կապված Դամասկոսի մերձակայքում քիմական հարձակման հետ, որի հետևանքով, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, զոհվել էր 1400 մարդ: