Սյամոն «Արցախպրես»-ին հարցազրույց է տվել, որը կարելի է բնութագրել մեկ բառով՝ տրտունջք


17:19 , 25 մայիս, 2023

Սյամոն տեղը չի գտնում

Սյամոն «Արցախպրես»-ին հարցազրույց է տվել, որը կարելի է բնութագրել մեկ բառով՝ տրտունջք: Սյամոն, մասնավորապես, տրտնջացել է, թե չնայած ինքը միշտ դեմ է եղել պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ գաղափարին, սակայն գնալով բացառիկ անձնուրացության, ընդառաջել է, քանզի, ըստ Սյամոյի, կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին: Սյամոյի խոսքերից պարզ է դարձել նաև, որ նա դեմ չի եղել վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակին ևս, որը, սական, նախորդի պես չեղարկվել է: «Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։Դատողությունները թողնում եմ ընթերցողին»,-ասել է Սյամոն «Արցախպրես»-ին՝ հույս հայտնելով, որ ԱՀ նախագահի այդ քայլի հետևանքները վերահսկելի կլինեն:

Սյամոն, իհարկե, նախանձելի դրության մեջ չէ. նրա պլանները ձախողվել են, ու չնայած թվում էր՝ կան բոլոր բարենպաստ պայմանները՝ «քիթը խոթելու» պետության գործերի մեջ, սակայն Հարությունյանի հայտարորոթյունները, փաստորեն, «քար են գցել» Սյամոյի պլանների վրա, ինչն էլ, բնականաբար, նրա սրտում զայույթ է ծնել. անզեն աչքով էլ նկատելի է Սյամոյի դժգոհությունն ու փորձերը՝ թերահավատություն սերմանելու ԱՀ նախագահի նկատմամբ: Սյամոն ուզեցել է ասել, որ եթե իրեն շանս տրվեր, ապա Արցախի ժողովուրդը ոչ մի անհանգստանալու առիթ չէր ունենա, իսկ հիմա, երբ ինքը, փաստորեն, օտարված է, իբր կան անկառավարելի ռիսկեր:

Իրականում անկառավարելի ռիսկեր կառաջանային այն դեպքում, եթե Սյամոյին շանս տրվեր, բայց քանի որ բոլորն Արցախում Սյամոյին շատ լավ են ճանաչում, այդ շանսից նա «դատարկ է նստել»: