17:36 , 7 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ եվրոպացի արտգործնախարարները այսօր կոչ են արել «հստակ ու հզոր» պատասխան տալ Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման մեղավորներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ցանկանում ենք հստակ ու հզոր պատասխան»,- ասել է Էշթոնը Վիլնյուսում նախարարների հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Էշթոնի խոսքով՝ ներկայում օգոստոսի 21-ի քիմիական հարձակման վկայությունները փաստում են, որ ամենայն հավանականությամբ դրա հետևում կանգնած են Սիրիայի իշխանությունները:
ԱՄՆ նախագահը փորձում է Սիրիայի դեմ ռազմական օպերացիա սկսելու թույլտվություն ստանալ Կոնգրեսից՝ կապված Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման հետ, որի հետևանքով, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, զոհվել էր 1400 մարդ: