ՄԻՊ Մանասյան Անոն հրաժարվել է մի թթու խոսք անգամ ասել իշխանությունների հասցեին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման առթիվ


16:33 , 25 մայիս, 2023
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի կալանավորմանը՝ ՄԻՊ Մանասյան Անոն հրաժարվել է մի թթու խոսք անգամ ասել իշխանությունների հասցեին՝ երկար-բարակ բացատրելով, թե հատկապես ինչու: Մասնավորապես՝ հայտարարելով՝ ձեռնպահ կմնա դատական ակտի վերաբերյալ որևէ տեսանկյուն ներկայացնելուց՝ Անոն ասել է, թե օրենքով սահմանված ուղիղ արգելք ունի՝ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից: «Ես, բնականաբար, ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ և դրա հիմնավորվածության վերաբերյալ որևէ տեսանկյուն և տեսակետ ներկայացնելուց»,-ասել է Վարդապետյան Աննայի մոտ ընկերուհին՝ վստահեցնելով, որ, այնուամենայնիվ, անտարբեր չէ զոհված զինվորի մոր ճակատագրի հանդեպ:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու են հենց Անոյին ընտրել որպես ՀՀ ՄԻՊ: Տեղադրել են այդ աթոռին, որպեսզի ինչ անեն, ինչպիսի լկտի վարք էլ դրսևորեն, որքան էլ իրենց լպիրշ պահեն, ՄԻՊ-ը, հղում անելով ինչ-որ բաների, ձայնը կտրի ու հանգիստ տեղը նստի:

Մի գիշերվա մեջ ՄԻՊ-ի վերածված ու յուրատեսակ մոխրոտիկի դերում հանդես եկող Անոն, իհարկե, դեմ չէ իշխանության խաղի կանոններին, քանի որ շատ լավ հասկանում է, որ խորտակվող նավի վերածված Հայաստանում միակ քյարը «քերած» փողն է մնալու. Նիկոլը երկիրը տանում է դեպի անդունդ, ուստի, ըստ Անոյի, խելացի է նա, ով այս իրավիճակում ճարպիկ կգտնվի ու դիվիդենտներ կքաղի՝ ոչ թե հակառակվելով, այլ լրացնելով Նիկոլին: Ի դեպ՝ այս նույն բանաձևով են առաջնորդվում նաև Նիկոլի մյուս մանկլավիկները՝ գռզոներից՝ անդոններ, և այս իմաստով Անոն բացառիկ չէ:

Իսկ այլ բան Վարդապետյան Աննայի ընկերուհուց կարելի՞ էր սպասել…